ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
25/03/2019
ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ժողովի ընթացքում ներկայացրեց 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության  ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):
   2018 թվականին  բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 301 հոդված (158-ն արտասահմանյան ամսագրերում), 84 թեզիս (19-ն արտասահմանում), 7 մենագրություն (2-ն արտասահմանում) և ստացվել է 4 արտոնագիր:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ:  Բաժանմունքի գիտաշատողներ ք.գ.դ. Ս. Սիրականյանը և ք.գ.թ. Ա. Հովակիմյանն արժանացել են ՀՀ  Նախագահի մրցանակին, Հ. Բաբայանը, Ռ. Ջրբաշյանը, Է. Խաչիյանը, Ա. Կարախանյանը (հետմահու) պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» ԱԻՆ մեդալով, ԱԻՆ մեդալով պարգևատրվել են՝ Բ. Կարապետյանը, Ս. Հովհաննիսյանը,   Վ. Գրիգորյանը, Է. Գյոդակյանը, Ա. Հովսեփյան, Ս.Դարբինյանը, Հ.Բաբաջանյանը, Լ.Մխիթարյանը:

20190325_3_body.jpg
   Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  1. «Կրիտիկական երևույթներ և ալիքային պրոցեսներ՝ էլեկտրական հոսանքով մետաղների տաքացման ժամանակ», զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ Ս. Խառատյան:
  2. «Բիս-հետերոարենների հենքի վրա կառուցված կենսաակտիվ, ֆոտովոլտայիկ և  լյումինեսցենտ հատկություններով օժտված նյութերի սինթեզ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ Գ.Դանագուլյան
  3. «Երկրաշարժերի պարսեր Գեղամի հրաբխային բարձրավանդակում (Հայաստան)», զեկուցող` ե.գ.թ. Լ.Սարգսյան, ե.գ.դ. Խ.Մելիքսեթյան:
  4. «Սերպենտինացված ուլտրամաֆիտների մշակման նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրները և հեռանկարները», զեկուցող` տ.գ.թ.  Ա. Իսահակյան:

   Բաժանմունքի կարևորագույն արդյունքներ
   ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Հակաքաղցկեղային նոր տիպի թիրախային հատկություններով օժտված միացությունների որոնումների ուղղությամբ ստացվել են  2,5,6,7-ֆունկցիոնալ տեղակալված 5,8-դիհիդրոպիրիդո[2,3-d]պիրիմիդին-4(3H)-ոնային նոր ածանցյալներ: Մշակվել է նրանց մեկ փուլով եռակոմպոնենտ սինթեզի եղանակ (ղեկ.՝ Թ.Ռ. Հովսեփյան):

   ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Տրոլոքսի և ասկորբինաթթվի հետ ֆլավոնոիդայն խառնուրդների  ոչ- ադդիտիվ ազդեցության մեխանիզմը(սինեգետիզմ, անտագոնիզմ)
  • Միկրոալիքային եղանակով գերամուր B4C-ReB2 կոմպոզիտի սինթեզ: 

- Կոմպոզիտը կարող է կիրառվել կտրող, հորատող և ողորկող գործիքների, ինչպես նաև զրահաբաճկոնների արտադրությունում:

  • Ոչ իզոթերմ պայմաններում NiO, WO3 օքսիդների վերականգնումը Mg/C համակցված վերականգնիչով: Սիներգետիկական էֆեկտ:

   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Ֆոսֆորսիլիկատային ապակիների երկաստիճանային  բյուրեղացմամբ, և որպես հիմնական  ֆազեր` Ca2Al(AlSiO7) և Ca2Mg(Si2O7) պինդ լուծույթների անջատմամբ, սինթեզվել են թափանցիկ բիոսիտալներ: Հետազոտվել են     CaO-CaF2-Al2O3-SiO2 համակարգում (SiO2 10-15; CaF 5 մոլ%) 3CaOAl2O3-ի առաջացման և կայունության տիրույթները 1200-14500C միջակայքում (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան):

   ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Նորագույն կառուցվածքաերկրաբանական և երկրադինամիկ հետազոտությունների հիման վրա առաջարկվել է Արարատյան գոգավորության ձևավորման նոր մոդել:

   ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Մշակվել են ռենտգենառադիոմետրական մեթոդով երակային տիպի հանքամարմինների նմուշարկման և ստացված անոմալիաների մեկնաբանման եղանակներ՝ կախված չափող սարքերի զոնդերի կառուցվածքային առանձնահատկություններից (ղեկ.՝ ե.գ.դ. Ա. Թամրազյան):
  • «Օջախ-ծավալ» սեյսմիկ մոդելի հենքի վրա տրվել է ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների սեյսմատեկտոնական բնութագիր, կազմվել է ՀՀ տարածքի երկրակեղևի սեյսմաակտիվ բեկորների սխեմատիկ քարտեզ: Հայտնի էմպիրիկ կախվածությունների հիման վրա գնահատվել է այդ բեկորների սահմաններում հնարավոր մաքսիմալ մագնիտուդի արժեքը (ղեկ.՝ ե-հ.գ.թ. Հ. Գասպարյան):
  • Պատրաստվել և փորձարկվել է 1Հց սեփական տատանման հաճախականություն ունեցող դյուրակիր սեյսմիկ տվիչ ինժեներային սեյսմաբանության խնդիրները լուծելու նպատակով (ղեկ.՝ Ա. Գասպարյան):

   ԻՆՈՎԱՑԻՈՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
   ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • Նոր կոմպոզիցիոն սորբենտներ կենսատեխնոլոգիայի և դեղագործության համար (Առաջատար  գիտ. աշխատող, ք. գ. դ. Ս. Գ. Գրիգորյան)

- Մշակված է մոնոմերային և նոր օլիգոմերային բիս-ակրիլամիդների սինթեզման եղանակը միջֆազային սինթեզի պայմաններում, իրականացվել է կերամիկական մոնոլիտի և սիլիկագելի վրա նրանց պոլիմերումը և համապոլիմերումը ստիրոլի և մեթիլմետակրիլատի հետ: Ուսումնասիրվել են ստացված պոլիամիդային ծածկույթով նոր կոմպոզիցիոն սորբենտների կառուցվածքը, մորֆոլոգիան և ծակոտկեն հատկությունները:
  
     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Ալյումասիլիկատներից երկարատև գործող պարարտանյութերի ստացման նոր եղանակի մշակում (ղեկ.` Գրիգորյան Կ.Գ.):
  • Բազմամետաղային օքսիդացած հանքանյութերից ֆլոտացումով պղնձի, մոլիբդենի, ցինկի և կապարի կորզում և տեխնոլոգիական հիմունքների մշակում (ղեկ.` տ.գ.դ. Ա. Հովսեփյան):

    ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի երկրաֆիզիկական և ինժեներաերկրաբանական աշխատանքները:

   Սողանքները վտանգ են ներկայացնում միջպետական տրանսպորտային ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության, գազատարի համար, ինչպես նաև Դեբետ գետի պատնեշման վտանգի առկայության դեպքում: ԵԳԻ աշխատանքների հիման վրա ՀՀ ԱԻՆ կողմից միջոցներ են ձեռնարկվել հակասողանքային կանխարգելման գործընթացում՝ կայունացնելով սողանքը:

  • Ոսկու և արծաթի տեղաբաշխումը Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

- Քաջարանի գործող պղինձ-մոլիբդենային հանքավայրի բաց հանքի դարավանդների փաստագրմամբ իրականացված հանքաբանաերկրաքիմիական ուսումնասիրությունների արդյունքում որոշվել են հանքանյութում ոսկու և արծաթի տեղաբաշխման առանձնահատկությունները, առանձին միներալների ոսկեբերության և արծաթաբերության հեռանկարները:

   ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Նախագծվել, պատրաստվել և ներդրվել է հորատանցքերում ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ, մոբիլ համակարգ (ղեկ.՝ Ս. Շահպարոնյան):
  • Մշակվել և Թուրքմենստանում ներդրվել է ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ հեռակառավարվող համակարգ (ղեկ.՝ ե.գ.թ. Ջ.Կարապետյան):
  • Նախագծվել և Արագածում, Նոր Ամբերդում ներդրվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սեյսմիկ կայաններ՝ գլոբալ մշտադիտարկման նպատակով (ղեկ.՝ ե.գ.թ. Ջ.Կարապետյան):


   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 166 345

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  20:16, 02/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: