Սույն թվականի փետրվարի 23-ին` ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), տեղի կունենա Եվրոպական Միության Տեմպուս ծրագրի շրջանակներում «Հարավային Կովկասի համալսարաններում ճարտարագիտական և բնական գիտությունների համար մաթեմատիկայի կրթական ծրագրերի արդիականացում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» ծրագրի ավարտական գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
11 գիտական զեկուցումներ կներկայացնեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի գիտնականները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.02.2017թ.