National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
18/02/2019
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին

   Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովը` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
   Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Թումանյանն ասել է. «Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերենով և հայ գիտնականների կաճառ` գիտության օջախ, հայկական ակադեմիա»: Նա երազում էր ունենալ համալսարան մեր կրթության համակարգում: Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան համալսարանի նրա ցանկությունն իրականացնել. 1919թ-ին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որի 100-ամյակը  պետք է այս տարի նշենք, բայց, Գիտությունների ազգային ակադեմիան չհաջողվեց այդ ժամանակ կազմակերպել, այն կազմակերպվեց ավելի ուշ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

20190219_body_2.jpg
   Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:  «Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ Թումանյանին համարում են ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: Երբ կարդում ես նրա հրապարակախոսական նյութերը, կարծես մի քանի օր առաջ է գրել դրանք: Բացի այդ որ գրել է, խնդիրը վերհանել է, նաև լուծումներ է առաջարկել»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, հայտարարեց,  որ պետությունը նպատակ ունի  Թումանյանի հոբելյանին նվիրված  միջոցառումները վերածել համազգային տոնախմբության:
   Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության, գրական-հասարակական գործունեության վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատություններից:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   18.02.2019թ.

Photogallery

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 078

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am