Սույն թվականի փետրվարի 6-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյանը ծվնել է 1957թ-ին` Բաքվում: 1980թ-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ բաժինը: 1995թ-ին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2017թ-ին` դոկտորի գիտական աստիճան:
1988 - 2015թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող: 2015-2018թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանում` գիտական ծրագրերում:
2019թ-ի հունվարի 8-ից ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Հակաուռուցքային միացությունների սինթեզ»-ի լաբորատորիայի վարիչն էր:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.02.2019թ.