ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հունվարի 30-ի նիստում: Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր:Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության և 50 գիտական հոդվածի հեղինակ է: Նա զբաղվում է Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների, հատկապես էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող և կարմիրգրքային տեսակների կարիոլոգիական հետազոտությամբ:
Անահիտ Ղուկասյանը Հայկական բուսաբանական ընկերության, Ռուսական բուսաբանական ընկերության անդամ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.01.2019թ.