|
|
|
|
|
Նորություններ
09/07/2018
Համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ-ի, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի և ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի միջև
|
|
![](images/news/small/20180709_144003_s_20180709_sm.jpg) |
|
|
Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ-ում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ-ի, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի և ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի հետազոտությունների և միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Վլադիմիր Կուլիշը և ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
![20180709_2.jpg](https://www.sci.am/filesimages/images/2018/July-September/20180709_2.jpg) Համագործակցության նպատակն է հարստացնել գիտական և կրթական միջավայրը և խթանել միջազգային և միջմշակութային հարաբերությունները, նպաստել երիտասարդների կրթության հնարավորությունների մեծացմանը:Հուշագրի շրջանակներում նախատեսվում են երկկողմ այցելություններ, համատեղ հետազոտություններ և մասնակցություն համատեղ իրականացվող ծրագրերին:
![20180709_1.jpg](https://www.sci.am/filesimages/images/2018/July-September/20180709_1.jpg) Հնդկաստանի MIT ինստիտուտների խումբը ստեղծվել է 1983 թվականին և այժմ ներառում է իր մեջ ավելի քան 65 գիտակրթական հաստատություն, որտեղ կրթվում և աշխատում է ավելի քան 50 000 մարդ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 09.07.2018թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/07/2024
lratvakan.am |
07/07/2024
1lurer.am |
05/07/2024
imradio.armradio.am |
02/07/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 034 120
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|