National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
27/06/2018
Կյանքից հեռացավ անվանի գիտնական ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը

   Սույն թվականի հունիսի 25-ին` 84 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: 
   Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ հետազոտություններին, նշված ցիկլի գործունեության մեխանիզմների պարզաբանմանը: Որպես համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի բնագավառի խոշոր գիտնական` Միսակ Դավթյանն արժանացել է գիտնականին հասանելի գրեթե բոլոր բարձր կոչումներին և պարգևներին:

20180627_3_body2.jpg
   Լինելով ՀԽՍՀ լուսավորության նախարար, Հայաստանի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԵՊՀ պրոռեկտոր` Միսակ Դավթյանը մեծ դեր է խաղացել բարձրագույն կրթության կատարելագործման, բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ իրենց թեկնածուական և դոկտորական ատենախոսություններն են պաշտպանել 60-ից ավելի մասնագետներ: Ակադեմիկոս Միսակ Դավթյանի ստեղծած գիտական դպրոցն այսօր էլ շարունակում է աշխատել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
   ՀՀ ԳԱԱ նախագությունը խորապես ցավակցում է անվանի գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: Ակադեմիկոս Միսակ Դավթյանի լուսավոր կերպարը միշտ կմնա նրա բարեկամների, գործընկերների և աշակերտների հիշողության մեջ: 

   ՀՀ ԳԱԱ նախագահություն
   27.06.2018թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 098

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am