ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
21/03/2018
Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր

   Սույն թվականի մարտի 21-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:
Վազգեն Մելիքյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի Ուսումնական դեպարտամենտի տնօրենն է, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի, ՀՊՃՀ-ի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչը:
   Նա 270 գիտական հոդվածի, 135 մեթոդական աշխատանքի և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

20180321_2main.jpg
Վազգեն Մելիքյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է: Անացել է Հանրապետության Նախագահի Մրցանակի: Կրթության և գիտության բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդաով, ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի ոսկե մեդալներով, Եվրորպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալով, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության ոսկե մեդալով: Նա Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:
   Վազգեն Մելիքյանը «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով 10 տարի եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:
   ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ամսագրի գլխավոր խմբագիր պաշտոնում արդյունավետ  աշխատանքի համար:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   21.03.2018թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 156 078

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 21/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: