National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
27/02/2018
«Հայանտառ»-ի, ՀԱԱՀ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր՝ փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։Հուշագրի ստորագրումից հետո կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել և կարևորել արդյունավետ գործակցությանն ուղղված քայլերը։

20180227_1.jpg
ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում նշել է՝ սույն հուշագրի կնքնման նախաձեռնությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանինն է։ Մանուկյանն էլ իր հերթին Թարվերդյանին շնորհակալություն է հայտնել առաջարկն ընդունելու համար, ապա ընդգծել՝ «Հայանտառ»-ում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում այս հուշագիրը ևս շատ կարևոր դերակատարություն ունի։

20180227_2.jpg
Միքայել Մանուկյանը նաև նշել է, որ անտառային ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստումն անչափ կարևոր է։ «Առաջինը պետք է սկսենք կրթելուց, մեր մասնագետներին վերապատրատելուց»,- ընդգծել է Մանուկյանը, ապա հավելել, որ «Հայանատառ»-ը պետք է իր դեմքը փոխի, այլ որակի աշխատանք պետք է կատարի։    ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ իր խոսքում շեշտել է, որ  հուշագրով հնարավոր է դառնում ՀԱԱՀ-ում առաջատար մասնագետների ուժերով իրականացնել չափազանց կարևոր գործ, այն է՝ արտադրությունում աշխատող կադրերի վերապատրաստման կազմակերպում:  Թարվերդյանի խոսքով՝ համալսարանը շահում է կարևոր մի բան՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներն անտառային տնտեսություններում կազմակերպելու առումով:«Սա նախ հնարավորություն կտա գործնական հմտություններով մասնագետներ պատրաստել և երկրորդ՝ անտառային ոլորտի աշխատակիցների համար հեշտանում է ապագա մասնագետների ճիշտ ընտրությունը»,- ասել է Թարվերդյանը։    

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 156 072

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 21/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am