Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին ստեղծելու մասին: Բաժինն իրագործելու է ՀՀ ԳԱԱ ինովացիոն քաղաքականությունը և մշակելու է կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրաց¬ման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով Հայաստանում կիրառական հետազոտությունների պահանջարկը:
Բաժնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ ԳԱԱ 2017թ-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.10.2017թ.