Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Հայ-ռուսական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» հինգերորդ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայկական էպիկական բանահյուսության համակողմանի ուսումնասիրությանը և նրա՝ այլ ժողովուրդների էպոսների հետ ունեցած կապերի բացահայտմանը։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան 35 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից։
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը և Կալիֆորնիայի UCLA համալսարանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.10.2017թ.