Բնագավառ
Աստղային և արտագալակտիկ աստղագիտություն, աստղերի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների տեսության մշակում: Հայտնաբերել է հատուկ դասի՝ ուլտրամանուշակագույն ավելցուկ ունեցող մեծ թվով գալակտիկաներ (Մարգարյանի գալակտիկաներ):
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1938), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1965):
Պաշտոններ
Աշխատել է ՀՀ ԳԱԱ ԲԱ -ում (1942-1985), փոխտնօրեն (1952-1956), բաժնի վարիչ (1957-1985):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխպրեզիդենտ (1973-1976), պրեզիդենտ (1976-1979):
Պարգևներ
ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1950): Պարգևատրվել է Պատվո նշան և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):
|