|
|
|
|
|
|
|
Գասպարյան Սեդա Քերոբի
Մասնագիտացում՝ լեզվաբանություն
Ծննդավայր՝ ք. Երևան, Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ 30/06/1946
|
|
Անդամակցություն՝ |
թղթակից անդամ |
Ընտրման ամսաթիվ՝ |
2014 |
Պետություն՝ |
Հայաստան |
Հեռախոսահամար՝ |
(+374 60) 71 05 45 |
Էլեկտրոնային փոստ՝ |
sedagasparyan {[ at ]} yandex.ru |
Բնագավառ
Տեքստի ընկալման, հասկացման ու մեկնաբանության տարաբնույթ խնդիրներ, մասնավորապես դրանց լեզվաբանական հայեցակերպի քննությանը բանասիրական հերմենևտիկայի դիրքերից, մեկնաբանության հերմենևտիկ մոտեցման իրականացման կոնկրետ մեթոդաբանական մեխանիզմի, գեղարվեստական ստեղծագործության լեզվի և պոետիկայի հարաբերակցության, բառերի բազմաձայնական առկայացման, մեկնաբանության մեջ գրավոր և բանավոր խոսքի միասնության սկզբունքի կարևորություն, Հայոց ցեղասպանության միջազգային արծարծումների լեզվաճանաչողական քննության հարցեր: Գեղարվեստական թարգմանության մեջ առաջ է քաշել փոխաբերական տեղաշարժի սկզբունքը
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ (1968թ.), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրան (1981թ.), Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի դոկտորանտուրան (1991թ.), բ. գ. դ. (1994թ.), պրոֆ. (2002թ.), թղթ. անդ. (2014թ.)
Պաշտոններ
ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ (1993թ.-ից)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ (1995թ.-ից), գիտական աստիճաններ շնորհող «Օտար լեզուներ» 009 մասնագիտական խորհրդի նախագահ (1995թ.-ից), ՀՀ ԿԳ նախարարության մեթոդ խորհրդի անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ (2000թ.-ից), անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) նախագահ (2003թ.-ից), անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության վարչության անդամ (2003թ.-ից), «QS World University Rankings Survey» միջազգային փորձագիտական կազմակերպության փորձագետ
Այլ տվյալներ
Անգլիագիտական հետազոտությունների «Armenian Folia Anglistika» (Yerevan: Lusakn Publishers) միջազգային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր (2005թ.-ից), անգլիագիտական հետազոտությունների «European Journal of English Studies» (Routledge: Taylor & Francis Group) հանդեսի խմբագրական խորհրդատվական կոլեգիայի անդամ (2006թ.-ից), «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» գիտական հոդվածների տարեգրքի հիմնադիր և գլխավոր խմբագիր (2009թ.-ից), «Science and Education: A New Dimension» միջազգային էլեկտրոնային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ (2013թ.-ից)
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
09/12/2024
hesc.am |
29/11/2024
news.am |
26/11/2024
hesc.am |
22/11/2024
news.am |
Կայքը հաճախել են 7 178 439
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|