|
|
|
|
|
 |
|
Հովհաննիսյան Ռիչարդ (Տիգրան) Գասպարի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Թուլարի (Կալիֆորնիա, ԱՄՆ)
Ծննդյան ամսաթիվ՝ 09/11/1932
Մահվան ամսաթիվ՝ 10/07/2023
|
|
Անդամակցություն՝ |
արտասահմանյան անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը:
Կրթություն
Ավարտել է Կալիֆորնիայի պետ. համալսարանը (Բերկլի, B.A., 1954, M.A., 1958): Փ.դ.՝ պատմության գծով (Կալիֆորնիայի պետ. համալսարան, Լոս Անջելես /ԿՊՀԼԱ/ 1966), պրոֆ. (1969): Արտաս. անդամ (1990):
Պաշտոններ
ԿՊՀԼԱ դասախոս (1962–1969), պրոֆ. (1969-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փ.դ. կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962-ից), հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987-ից): Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահ (1974, 1977, 1991–1992):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Գիտական և հասարակական մի շարք կազմակերպությունների անդամ: ԵՊՀ (1994) և Արցախի պետ. համալսարանի (1997) պատվ. դոկտ.:
Պարգևներ
»Գուգենհայմ» (1972) և այլ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Սահակ-Ս.Մեսրոպ և այլ շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:
Այլ տվյալներ
Ռ.Հովհաննիսյանի անունով է կոչվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը (1993):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
28/03/2025
1tv.am |
27/03/2025
aravot.am |
20/03/2025
aravot.am |
19/03/2025
1tv.am |
Կայքը հաճախել են 7 282 750
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|