|
|
|
|
|
|
|
Մանթաշյան Ադոլֆ Հայրապետի
Մասնագիտացում՝ Քիմիական ֆիզիկա և ֆիզիկական քիմիա
Ծննդավայր՝ ք.Երևան
Ծննդյան ամսաթիվ՝ 16/08/1932
Մահվան ամսաթիվ՝ 09/04/2021
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Քիմիական ֆիզիկա, քիմիական կինետիկա, շղթայական ռեակցիաներ, այրման և պայթման պրոցեսներ, սառը բոցեր: Ածխաջրածինների օքսիդացման շղթայական այլասեռված-ճյուղավորված ռեակցիաներում ազատ ռադիկալների հայտնաբերում և այդ ռեակցիաների մեխանիզմների հաստատում: Ցույց է տրված, որ ջրածին-թթվածին խառնուրդների նոսրացած բոցը որոշակի պայմաններում կարող է անցում կատարել նոր, նախկինում անհայտ ռեժիմի՝ «ընդհատվող բոցերի»: Հիմնվել է նոր գիտական ուղղություն՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների և նյութերի փոխարկում գազաֆազ շղթայական ռեակցիանների ազդեցության տակ, որն ունի կարևոր կիրառական և էկոլոգիական նշանակություն
Կրթություն
Ավարտել է ԵրՊԻ-ը (1956): Ք.գ.դ. (1974), պրոֆ. (1976), ակադ. (1994, թղթ. անդ.՝ 1990)
Ավարտել է ԵրՊԻ-ը (1956թ.): Ք.գ.դ. (1974), պրոֆ. (1976թ.), ակադ. (1994թ., թղթ. անդ.՝ 1990թ.), Հայաստանի ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս (1994թ.)
Պաշտոններ
Հայաստանի ԳԱԱ ՀԽՍՀ քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող (1961թ.), գիտքարտուղար (1963-1972թթ.), ԲԻՍ սեկտորի բաժնի վարիչ (1972թ.), ածխաջրածինների օքսիդացման սեկտորի վարիչ (1973-1975թթ.), ինստիտուտի փոխտնօրեն (1975-1977թթ.), ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ (1975թ.-ից), ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (1987-2006թթ.), ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. ՔՖԻ տնօրենի խորհրդական (2006թ.-ից), ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ (2000-2003թթ., 2006-2008թթ.), ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2008-2011թթ.)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Նյու-Յորքի ակադեմիայի ակադեմիկոս (1995թ.), Միջազգային ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս (1996թ.)
Պարգևներ
ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1976թ.), «Աշխատանքի վետերան» մեդալով (1986թ.), Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ (2003թ.)
Այլ տվյալներ
ՀՊՃՀ-ի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ (1981-1996թթ.), ՀՊՃՀ-ի ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գիտիա-ուսումնական բազայի ղեկավար (1991-2006թթ.): «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիր (1997-2008թթ.), գլխավոր խմբագրի խորհրդատու (2008թ.-ից) ՀՀ տարբեր փորձագիտական խորհուրդների անդամ, ԵՊՀ պետական քննչական հանձնաժողովների նախագահ (1991-2006թթ.): Ֆիզիկական և անօրգանական քիմիայի 017 մասնագիտական խորհրդի նախագահ (1987-2014թթ.), Հայաստանի քիմիական ընկերության նախագահ
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 156 082
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|