| ||||||||
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ Նստաշրջանը նվիրված է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն (1987-2003), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 19-ին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 1-ին հարկ): Նստաշրջանի աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով՝ այս հղմամբ։ |