News
16/04/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը

Սույն թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը։

Ժողովածուում ներկայացված են գիտական ուղղությունների հանրամատչելիացման նրբությունները և մեխանիզմները, գիտության հանրայնացման արդի խնդիրները։

Ժողովածուն կազմել է ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն վարչության առաջիկա ծրագրերն ու անելիքները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16.04․2025թ․