News
04/12/2024
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթի արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» ամփոփել է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթի արդյունքները։ 

Մրցույթի նպատակն է երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին հասանելիություն տրամադրել լիցենզավորված ծրագրային գործիքներին և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։

Մրցույթի շահառու են ճանաչվել Նարինե Ամիրխանյանը՝ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտից, Դավիթ Ղազարյանը՝ Երևանի պետական համալսարանից, Մելինե Բեգլարյանը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից, Մերի Մարգարյանը՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից և Հասմիկ Կնյազյանը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04.12.2024թ․