News
18/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը։ Այն կազմակերպում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

Համաժողովի ընթացքում առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից կներկայացնեն գիտական և հանրամատչելի զեկուցումներ հայոց լեզվի ուսուցիչների համար, կքննարկվեն լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցեր։  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.11.2024թ․