| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի հերթական՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով գիտահանրամատչելի սեմինարը։ Սեմինարի նպատակն է ավագ դպրոցների աշակերտներին և բուհերի ուսանողներին ներկայացնել թմրամոլության բժշկական և հոգեբանական վտանգները, ինչպես նաև հայտնի և նոր թմրամիջոցները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման նոր մեթոդներին: Ներկայացվելու է ժառանգականության դերն ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման մեջ: Հոգեբույժ-նարկոլոգի և հոգեբանի կողմից բերվելու են ալկոհոլի և թմրամիջոցների ծանր հետևանքների օրինակներ: Քննարկվելու է հասարակության և վերականգնողական բժշկության դերն ու հնարավորությունները թմրամիջոցների դեմ պայքարում: Հանդիպման ժամանակ «Տոքսիկ քիմիական նյութեր և թմրամիջոցներ» զեկույցով հանդես կգա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը, «Ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման բժշկական հետևանքները» զեկույցով՝ «Alfa Betta Diagnostics» կենտրոնի հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը, «Ալկոհոլի և թմրադեղերի օգտագործման հոգեբանական հետևանքները» զեկույցով՝ «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։ |