News
30/07/2024
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթ։ Մրցույթի նպատակներն են երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին հասանելիություն տրամադրել լիցենզավորված ծրագրային գործիքներին և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։

ԵԳԱԾ-ը դրամաշնորհներ է տրամադրում գիտահետազոտական գործունեության համար լիցենզավորված ծրագրային փաթեթների և ռեֆերենտ տեղեկատվական շտեմարանների ձեռքբերման, առկա ծրագրային փաթեթների և շտեմարանների թարմացման համար։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը կազմում է 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ։

Մրցույթի հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ կամ կրտսեր գիտաշխատող։ 

Մրցույթի վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 30-ը։ 

Մրցույթի մանրամասները՝ այստեղ, իսկ հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.07.2024թ.