| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»: Մրցույթի նպատակներն են խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, խրախուսել հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով անգլիալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով, անցկացվում է երեք ենթածրագրով՝
Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Ներկայացվող գիտական հոդվածը պետք է հրապարակված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով։ Գիտական աշխատանքի հրապարակման (publication date) կամ առցանց հասանելի դառնալու (available online) ամսաթիվը պետք է լինի 2023 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ: Հայտատուն մրցույթին կարող է ներկայացնել մեկ գիտական հոդված։ Առաջին և երկրորդ ենթածրագրերին ներկայացված գիտական հոդվածը պետք է տպագրված լինի ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (այսուհետ՝ ԱԳ) ունեցող ամսագրերում։ Հայտատուի կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում և այդ կազմակերպությունը պետք է նշված լինի տպագրված հոդվածում որպես հեղինակի պատկանելության (affiliation) վայր։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ։ |