News
25/06/2024
«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպում՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում

Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում (Երևան, Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի), տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և  ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համատեղ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպումը։ 

 

«Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագիրը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար Ալլա Ալեքսանյանը։ Կներկայացվեն ընդունելության կարգը ու պահանջները, առկա կրթաթոշակները, դասընթացներն ու դասախոսները, միջազգային համագործակցության և կարիերայի հեռանկարները։ 

Այնուհետև, հանդիպման մասնակիցները ճանաչողական շրջայց կունենան ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու տարածքում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25․06․2024թ․