| ||||||||
Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտությունն այսօր» շարքի երկրորդ սեմինարը, որին մասնակցեց ավելի քան 180 աշակերտ և ուսանող Հայաստանի տարբեր մարզերից։ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «Մարդու մոլեկուլային բջջագենետիկա» զեկուցումը։ Նա խոսեց տարբեր տեսակների մոտ գեների դասավորվածության, քրոմոսոմային փոփոխությունների և մուտացիաների մասին։ Աշակերտներն ու ուսանողները ծանոթացան Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքներին։ Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեքվենավորման միջոցով գենոտիպավորվել են 400-ից ավելի խաղողի նմուշներ։ Խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձևեր են վայրի և մշակովի խաղողի միջև, ինչը չափազանց կարևոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ռուբեն Հարությունյանը և Արսեն Առաքելյանը պատասխանեցին աշակերտների և ուսանողների հարցերին՝ մարդու գենոմի, հայերի գենոֆոնդի, գենետիկ առանձնահատկությունների և գենետիկ հիվանդությունների մասին։ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ 2024 թվականի ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար, իսկ նույն թվականի դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ: |