News
19/02/2024
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում տեղի կունենա սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը

Սույն թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24ա, 1-ին հարկ) տեղի կունենա սեյսմիկ մշտադիտարկման ժամանակակից ցանցի ներկայացումը և հաշվողական կենտրոնի բացումը, որը ստեղծվել է «Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» (SNECCA) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (US DOE) ֆինանսավորմամբ՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործընկերային նախագծի միջոցով։ 

Միջոցառման ժամանակ կանցկացվի աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի գիտատեխնիկական տարաբնույթ հիմնախնդիրների լուծման նպատակով դիտացանցի տվյալների օգտագործման հնարավորությունները, կառուցվածքը, սարք-սարքավորումները և ծրագրային ապահովման հիմնական պարամետրերը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․02․2024թ․