News
06/11/2023
ԵԳԱԾ-ն ամփոփել է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծերի մրցույթի» արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծերի մրցույթի» արդյունքները։ 

Մրցույթի նպատակներն են` նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։

Մրցույթի շահառու է ճանաչվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության ամբիոնի վարիչի ժ/պ Գայանե Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11․2023թ․