| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է 2023 թվականի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» արդյունքները։ Մրցույթի առաջին՝ ««Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 24 երիտասարդ գիտնական: Երկրորդ՝ ««Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրած հոդվածի համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 2 երիտասարդ գիտնական: Երրորդ՝ «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար տրամադրում» ենթածրագրով շահառու է ճանաչվել 8 երիտասարդ գիտնական: Մրցույթի շահառուների ցանկը՝ այստեղ։ |