| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթ»։ Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։ Նախագծերը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Ֆինանսավորման առավելագույն չափը 2 միլիոն ՀՀ դրամ է։ Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնցով նախատեսվում է՝
Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչները կամ առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր և կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են նախաձեռնել հաղորդակցման հարթակի ստեղծումն ու կազմակերպումը։ Մրցույթի հայտատուն, իսկ խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ՀՀ-ում մշտապես բնակվողներ։ Մրցույթի մանրամասները՝ այստեղ։ Մրցույթի հայտը՝ այստեղ։ |