| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-րդ հարկ) կմեկնարկի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ Արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ |