News
08/09/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այն կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։ 

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության՝ մասնավորապես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, էկոլոգիայի, քիմիայի և կենսաբանության, երկրաբանության ոլորտներում։ 

Ըստ հուշագրի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Գիտությունների ակադեմիան կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ և սեմինարներ  անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․09․2023թ․