| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24), կմեկնարկի «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է համախմբել գիտական համայնքի անդամներին, ովքեր ունեն գիտական ակտիվություն հրաբխագիտության, հրաբխային վտանգների, պետրոլոգիայի, երկրաքիմիայի, հրաբխային սեյսմոլոգիայի, շրջակա միջավայրի վրա հրաբխականության ազդեցության, երկրաջերմային էներգիայի և հարակից այլ ոլորտներում:
Գիտաժողովին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ 4 մայրցամաքների 17 երկրներից։ Գիտաժողովը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի (IAVCEI) հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ |