| ||||||||
Սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանի հանդիպումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների միջև կնքված Համագործակցության շրջանակային համաձայնագրի առաջիկա անելիքները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն |