| ||||||||
Սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: Լիլիթ Սահակյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը: Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․
Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ․՝ Երևանում: Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում: 2008թ․ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան: Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում հեղինակել է 130 գիտական աշխատություն, որոնցից 5-ը՝ կոլեկտիվ մենագրություն, 3-ը՝ գիտամեթոդական ձեռնարկ և 80-ը՝ հոդված, այդ թվում՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող հղման բարձր ինդեքսով ամսագրերում: Ունի սկոպուսյան հղման h-index 20: 1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ 2019-2020թթ. եղել է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ 2020-2023թթ․` տնօրենը: 2010 թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները: 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ամբիոնի վարիչն է: |