| ||||||||
Սույն թվականի մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանին, ով արժանացել է արծաթե մեդալի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանին, ով արժանացել է բրոնզե մեդալի։ Օլիմպիադայի հաղթողներին կշնորհավորեն հայազգի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտական հանրության ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցելու են դպրոցականներ Երևանից և ՀՀ մարզերից։ ՀՀ ԳԱԱ-ն ողջունում է պատանի սերնդին։ Վստահ ենք, որ այն կշարունակի ավագ սերնդի ավանդույթներն ու գիտական նվաճումները։ |