| ||||||||
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«Գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք իրար հետ համաձայնեցված չեն։ Նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները», - նշեց Կարեն Քեռյանը: Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․
Քննարկման ընթացքում բարձրացվեց մասնագիտական խորհուրդների անդամների և գիտական ղեկավարների երիտասարդացման հարցը։ «Մենք նոր մեխանզիմներ պետք է ներդնենք և հնարավորինս փորձենք երիտասարդացնել գիտական ղեկավարների տարիքը», - ասաց Կարեն Քեռյանը։ Անդրադարձ եղավ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ ունենալու պահանջին։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց․ «Հումանիտար-հասարակագիտական ոլորտներում անգլալեզու հրապարակումների թիվն էապես պետք է ավելացնել աշխարհում մեր տեսանելիության բարձրացման համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է»։ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց իր դիտարկումները նախագծի վերաբերյալ․ «Նախագիծը ենթադրում է որակի բարձրացում, բայց որոշ դրույթներ իջեցնում են որակը։ Հատկապես առաջատար կազմակերպության փոխարինումը՝ ընդդիմախոսով։ Իմ կարծիքով՝ պետք է վերանայել այդ դրույթը։ Նաև պետք է վերանայել գիտությունների դոկտորի աստիճանի հետ կապված դրույթը։ Պետք է այդ աստիճանը պահպանել․ գիտությունների դոկտորը պետք է թեկնածուից բարձր լինի»: |