Սույն թվականի մայիսի 12-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Հայ-ռուսական համալսարանի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները և առաջնահերթությունները:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով համագործակցության նախաձեռնությունը, ասաց. «Այս համագործակցությունը շատ կարևոր է և դրական հետևանք պետք է ունենա: Նախորդ տարիներից ունենք համատեղ համագործակցության ծրագրեր, որոնց արդյունքները դրական են: Հիմա այդ բոլորին ավելացել է մի նոր հնարավորություն, որը ճիշտ օգտագործելով, կնպաստենք Հայաստանի մակարդակի և հեղինակության բարձրացմանը»:
Քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական կենսաբանության և կենսատեխնոլոգիաների, ֆիզիկայի և քիմիայի, նանոտեխնոլոգիաների, մեխանիկայի և հնագիտության գիտական բնագավառներում համատեղ հետազոտությունների հնարավորությունները:
Առաջարկություն եղավ համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակել բարձրակարգ կադրերի պատրաստման համար:
12.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն