News
05/10/2022
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Թոյգելսի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում, տեղի ունեցավ հանդիպում Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) պրոֆեսոր Յոզեֆ Թոյգելսի հետ: Նա եղել է Վիճակագրության միջազգային ինստիտուտի (International Statistical Institute) և Բեռնուլիի ասոցիացիայի (Bernoulli Society for Mathematical Statistics and Probability) նախագահ:

 

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Թոյգելսը ներկայացրեց մաթեմատիկական վիճակագրության ոլորտում ժամանակակից զարգացումները և կիրառությունները: Խոսեց իր անցած գիտական ուղու մասին, պատասխանեց ներկաների հարցերին: Պրոֆեսոր Թոյգելսն առաջարկեց իր մասնագիտական աջակցությունը երիտասարդ վիճակագիրներին: 

Այնուհետև, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը և Յոզեֆ Թոյգելսը քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.10.2022թ.