News
01/11/2021
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում

   Ս.թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան, 24/բ) տեղի կունենա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին (1821-2021թթ.)  նվիրված  «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովը:
   Գիտաժողովի բացմանը կներկայացվի «Օտար աղբյուրները հայկական  գաղթավայրերի  մասին  (պրակ  Ա)»  նյութերի  ժողովածուն: Ողջույնի խոսքով հանդես կգան  ՀՀ  ԳԱԱ  հայագիտության  և հասարակական  գիտությունների  բաժանմունքի ակադեմիկոս  քարտուղար, ՀՀ  ԳԱԱ  ակադեմիկոս Յուրի  Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:  
   Գիտաժողովի առաջին նիստի զեկույցները նվիրված են Արևելքի երկրների հայկական գաղթավայրերին, իսկ երկրորդ նիստի զեկույցները՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական գաղթավայրերին: Հայկական  գաղթավայրերի  դերի և կարևորության մասին զեկույցներ կներկայացնեն պատմաբաններ, հետազոտողներ և փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Հորդանանից, Գերմանիայից, Հունգարիայից և Ռումինիայից: 

Գիտաժողովի ծրագիր

   01.11.2021թ.
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն