| ||||||||
Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Հոսեին Թաբաթաբայիին և Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (The Institute for Iran-Eurasia Studies)՝ ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյարին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը, մեծապես կարևորելով ՀՀ-ԻԻՀ կապը, նշեց, որ Ինստիտուտը պատրաստակամ է եռանդուն ջանքեր ներդնելու ինչպես ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի, այնպես էլ Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի և Ալամե Թաբաթաբայի համալսարանի հետ գիտամշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ: Երկուստեք դրվատանքի խոսքով կարևորվեց երկու երկրների և ժողովուրդների հազարամյա պատմություն ունեցող պատմամշակութային, քաղաքական սերտ կապերն ու ընդհանրությունները։
Սկզբնաղբյուր՝ orient.sci.am |