News
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Քիմիական և Երկրի մասին գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտութ-յունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության  ինստի-տուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Ա.Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):

20170316-7.jpg
2016 թվականին  բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 274 հոդված (129-ը հանրապետական, 145-ը` արտասահմանյան ամսագրերում), 50 թեզիս (4-ը հանրապետական, 46-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում), 4 մենագրություն և ստացվել է 4 արտոնագիր:Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ և 21 արտասահմանյան անդամ: Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը: Այնուհետեւ ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝ 

• «Անօրգանական օքսիֆտորիդային բորատային ապակիներ և ապակեբյուրեղային նյութեր», զեկուցող՝ տ.գ.դ. Ն. Բ. Կնյազյան
• «Հայաստանում հրաբխային վտանգիգնահատումը և կոլիզիոն հրաբխականության կոնցեպտուալ մոդելը», զեկուցող՝ ե.գ.թ. Խ.Բ. Մելիքսեթյան
• «Կենսաֆլավոնոիդների հետ ԴՆԹ-ի կապման ֆիզիկաքիմիան և դրանց հակաօքսիդիչ հատկությունները», զեկուցող՝ ք.գ.թ. Ս.Հ. Մինասյան
• «Նոր ձեռքբերումներ սպեկտրասկոպիական պատկերման բնագավառում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սերգեյ Կազարյան:

Քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ 

• Որոշվել են ԴՆԹ-ի հետ տարբեր ձևերով կապված վիճակում գտնվող կենսաֆլավոնոիդների հակառադիկալային, հակաօքսիդիչ ակտիվությունները գել էլեկտրոֆորեզի եղանակով: Ցույց է տրվել, որ ԴՆԹ-ի հետ կապված վիճակում ֆլավոնոիդների հակառադիկալային ակտիվությունը և ԴՆԹ-ն օքսիդացումային վնասվածքներից պաշտպանելու ունակությունը կախված է ԴՆԹ-ի հետ կապման ձևից:

20170316-8.jpg
• Միկրոալիքային ճառագայթման եղանակով սինթեզվել է ռենիումի բորիդ, որը դասվում է գերկարծր նյութերի շարքին, ինչպես նաև օժտված է մեծ կայունությամբ բարձրաջերմաստիճանային կոռոզիայի նկատմամբ։ Իզոպրոպիլ սպիրտի և հիդրազինի հիդրատի քայքայման մոդելային ռեակցիաների օրինակով ցույց է տրվել, որ ստացված միացությունը ցուցաբերում է նաև մեծ կատալիզային ակտիվություն:
• W-Cu կեղծ համաձուլվածք ստանալու նպատակով հետազոտվել են WO3 և CuO օքսիդների համատեղ մագնեզիումաթերմ վերականգնման ռեակցիաները և բացահայտվել է տաքացման արագության որոշիչ ազդեցությունը բազմափուլ փոխարկումների մեխանիզմի վրա:
• Իրականացվել են գրականության մեջ անհայտ էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ` չհագեցած չորրորդային ֆոսֆոնիումային աղերին, մասնավորապես` տրիբուտիլ- և տրիպրոպիլ-3-քլորբուտան-1,3-դիենֆոսֆոնիումային բրոմիդների բրոմացում մոլեկուլյար բրոմով, ինչպես նաև տրիֆենիլ-3-քլորֆոսֆոնիում քլորիդում sp2-հիբրիդացված ածխածնի մոտ գտնվող քլորի ատոմի տեղակալումը ալկանթիո խմբով:
• Մինչ այժմ խառը նիտրոզիլ-ֆոսֆինային կոմպլեքսներ գրականության մեջ նկարագրված չէին: Ցածր ջերմաստիճանային in-situ Ֆուրյե-ԻԿ և էլեկտրոնային կլանման սպեկտրալ չափումներով  ցույց է տրվել, որ տրիմեթիլֆոսֆինը փոխազդում է նիտրոզիլ երկաթ պորֆիրինի միկրոծակոտկեն թաղանթների հետ` առաջացնելով երկաթ-պորֆիրինի նախկինում անհայտ 6-կոորդինացված նիտրոզիլ-ֆոսֆինային կոմպլեքս: Ֆոսֆինի ավելցուկի ներկայությամբ այդ կոմպլեքսի տաքացումը մինչև սենյակային ջերմաստիճաններ հանգեցնում է NO լիգանդի տեղակալման  ֆոսֆինով, առաջացնելով բիս(տրիմեթիլֆոսֆինային) կոմպլեքս: Միևնույն ժամանակ ազատված ազոտի օքսիդը օքսիդացնում է ազատ ֆոսֆինը առաջացնելով ֆոսֆինի օքսիդ և ազոտի ենթօքսիդ: 
• Մշակվել է կալցիումի, մագնեզիումի հիդրոսիլիկատների և պիգմենտների բովախառնուրդի սինթեզի հիդրոթերմալ–միկրոալիքային եղանակ: Հասատատվել է ավելի ցածր ջերմաստիճաններում քրոմաֆորների ներդրման հնարավորությունը դիպսիդի բյուրեղային ցանցում: Ուսումնասիրվել են LiF-Al2O3-B2O3 համակարգի ապակիների ֆազային դիագրաման և ապակեգոյացման տիրույթը, թափանցիկ և շերտավորված ապակիների վարքը ջերմամշակման ժամանակ, բյուրեղացման արգասիքները: Բացահայտված է մետաստաբիլ լիքվացիայի դերը` AgCl-ով և Cu2O-ով ակտիվացրած ապակիների և ապակեբյուրեղային նյութերի ֆոտոքրոմային հատկությունների վրա: Ստացված են ԳԸՋԳ-ի 15¸28.10-7Կ-1 արժեքներով և սպեկտրի տեսանելի տիրույթում բարձր թափանցելիությամբ ֆոտոսիտալներ:  
• Առաջին անգամ Թայվանի ազգային համալսարանի Երկրաբանական գիտությունների դեպարտամենտի հետ համատեղ թվագրվել է հարավային Հայաստանի Կապանի տերեյնի առավել խոշոր՝ Ծավի ինտրուզիվ համալիրի բոլոր փուլերի U-Pb իզոտոպային հասակը՝ 131÷129Ma (ստորին կավիճ): Պարզվել է նախկինում K-Ar մեթոդով անջատված էոցենի հասակի տարբերակների բացակայությունը: Ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքների, Ծավի և Կողբ-Շնողի (153÷152 Ma) համալիրները, ըստ U-Pb իզոտոպային որոշումների, ձևավորվել են տարբեր ժամանակահատվածներում՝ վաղ կավիճ և ուշ յուրա, ինքնուրույն երկրաբանատեկտոնական կառույցներում՝ Կապանի և Սոմխեթա-Ղարաբաղի, և բնորոշվում են իրենց նյութական կազմի որոշակի առանձնահատկություններով:
• Խզվածքի տիրույթում և նրանից որոշակի հեռավորության վրա մշակվել է գրունտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների արագությունների մեծության որոշման եղանակ՝ կախված երկրաշարժի մագնիտուդից:
• 40Ar/39Ar մեթոդով թվագրվել են Վայոց-սար հրաբուխը` 31․8±2.8 հազար տարի, Արգավանդի հոսքը` 221.1±5.0 հազար տարի, Գութանասարի հոսքը` 314.1±16.2 հազար տարի, Գառնիի սյունաձև բազալտային տրախիանդեզիտային հոսքը` 127.7±2.6 հազար տարի, Գառնի գյուղում սյունաձև հոսքը ծածկող տրախիանդեզիտային հոսքը` 49.9± 9.2 հազար տարի: Այդ տվյալներն օգտագործվել են տարածաշրջանի հրաբխականության կրկնողության հաճախականության գնահատման նպատակով:
• Առաջարկվել են շենքերի և շինությունների վրա սեյսմիկ ազդեցությունների հաշվարկման սկզբունքային նոր սխեմաներ:
• Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից մշակված նոր տիպի սեյսմահամակարգի միջոցով կատարվել են տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի, ճարտարապետական առանձնահատուկ նշանակության շինությունների, նրանց հիմնատակի գրունտների բնապայման համալիր փորձարկումներ: Որոշվել են դինամիկ բնութագրերն ու նրանց հարաբերակցությունները, բացահայտվել են առանձնահատկություններ: Գնահատվել են նրանց փաստացի տեխնիկական վիճակը, կոնստրուկտիվ թերությունները, վնասվածքները, խոցելիության աստիճանը և հետագա շահագործման հուսալիությունը: Վերլուծությունները և գնահատականները կատարվել են ինչպես հանրապետությունում գործող նորմերի (ՀՀՇՆII-6.02-2006) չափանիշներով, այնպես էլ շենքերի խոցելիության գնահատման Եվրոպայում կիրառվող մեթոդակարգով (EMS-98):
• Նախագծվել, պատրաստվել և դաշտային պայամաններում փորձարկվել է դյուրակիր, գերզգայուն թաղանթային պյեզոակսելերոմետր` տնտեսության տարբեր ոլորտներում (քաղաքաշինություն, արդյունաբերություն, էներգետիկա) անվտանգության նոր համակարգերի կազմակերպման համար:Կիրառական  մշակումների արդյունքներԱ.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
• Իրականացվել է տիտանի իլմենիտային խարամից (88% TiO2) տեխնիկական տիտանի փոշու անմիջական ստացման ԲԻՍ տեխնոլոգիական պրոցես` օգտագործելով մագնեզիումի հիմքով համակցված վերականգնիչներ:
• Հիդրիդային ցիկլի եղանակի հիման վրա լաբորատոր պայմաններում մշակվել են  նոր տեխնոլոգիական պրոցեսների հիմք հանդիսացող տիտանի TiAl3 ալյումինիդի և Тi64 համաձուլվածքի արդյունավետ սինթեզի եղանակներ:Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
• Փորձարկվել է Մակլյուրա նարնջագույն ծառի պտուղներից ստացվող պրենիլիզոֆլավոնոիդային խառնուրդի բաժանումը Օսայինի և Պոմիֆերինի կոմպլեքսագոյացման եղանակով` բացառելով պրեպարատիվ քրոմատոգրաֆիան:Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
• №Ар_2е 015 ծածկագրով «Սերպենտինացված ուլտրահիմնային ապարների համալիր քիմիական մշակման տեխնոլոգիա» թեմայի ծրագրի շրջանակներում առաջնահերթ կատարվել է պիլոտային հոսքի մոնտաժում, որից հետո կատարվել են նախատեսված փորձերը, կապված ապարի քիմիական մշակման հետ: Ցույց է տրվել, որ ռեակտորում իրականացված մի քանի կիլոգրամ ջերմամշակված սերպենտինիտ + HCl փոխազդեցությունը ընթանում է այնպես, ինչպես լաբորատոր պայմաններում ընթանում էր գրամներով պայմանավորված նյութի հետ: Կատարվել է նաև փորձերի տվյալների հավաքագրում՝ ապարը ջարդելու, մանրացնելու համար ծախսված ժամանակ և էլեկտրաէներգիա, պատրաստած վառարանի թողունակություն շաղկապված ծախսված էլեկտրաէներգիայի հետ և այլն:
• Սինթեզվել են կապակցող ապակիներ ցածր կապակցման և սիտալիզացման ջերմաստիճաններով` հղկող գործիքների պատրաստման համար: ВN (С) - ապակի  համակարգում փոխազդեցության ջերմաստիճանի իջեցման և ապակեհալույթ-պինդ ֆազ սահմանում փոխազդեցության մեխանիզմի փոփոխության համար առաջարկվում է դյուրահալ և դժվարահալ սիտալացող ապակիներ որոշակի ֆիզիկամեխանիկական հատկություններով: Ապակիները սինթեզվել են ալկալիական մետաղների օքսիդներ և ֆտորիդներ պարունակող բորալյումինատային և բորսիլիկատային համակարգերի հիման վրա:      Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
• Ուժեղ երկրաշարժը դիտարկելով որպես երկրի մակերևույթի ակնթարթային խզման հետևանք` առաջարկվում է խզվածքի տիրույթում և նրանից որոշակի հեռավորության վրա գրունտի մասնիկների լայնական սեյսմիկ տատանումների արագությունների մեծության որոշման եղանակ՝ կախված երկրաշարժի մագնիտուդից: Ստացվել են համապատասխան էմպիրիկ բանաձևերը, որոնք հնարավորություն են տալիս 6.0 ≤ M ≤ 9.0 մագնիտուդով երկրաշարժերի դեպքում գտնել ինչպես գրունտի արագության ամենամեծ արժեքը խզվածքի տիրույթում, այնպես էլ խզվածքից տված հեռավորության գտնվող գրունտի մասնիկների համար: Ստացված արդյունքները կարող են օգտագործվել կանխագուշակվող M ≥ 6.0 երկրաշարժի դեպքում երկրի մակերևույթի վրա խզվածքի տիրույթում և նրանից տված հեռավորության շինհրապարակներում՝ նրա սինթետիկ սեյսմոգրամները և աքսելերոգրամները ստանալու համար  (ղեկ.՝ ակադ. Է.Խաչիյան):
• Կազմվել է ՀՀ, Վրաստանի և Թուրքիայի հարակից տարածքների համար հրաբխային կենտրոնների տարածական խտության երկու մոդել՝ չորորդական և վերին պլեյստոցենի հասակների համար, հաշվարկվել է նշված տարածաշրջանի նոր մոնոգեն հրաբխային կենտրոնի առաջացման հավանականությունը (ղեկ.` ե.գ.թ. Խ.Մելիքսեթյան):
• Մշակվել է սողանքների ավտոմատացված մոնիտորինգի ծրագրային ապահովում, որն այժմ գործում է Հայաստանում առաջին անգամ իրականացված մոնիտորինգի համակարգում: Ծրագիրը թույլ է տալիս ընդունել դիտարկման տվյալներ դաշտում` սողանքային տեղամասում տեղադրված էլեկտրոնային չափող և գրանցող սարքերից, ընդունված դաշտային տվյալները համացանցի միջոցով փոխանցել կենտրոնական սերվեր, կազմակերպել ՏՀ և պահպանել բազմամյա դիտարկման տվյալներ, մաթեմատիկական վիճակագրության եղանակներով վերլուծել դիտարկված տվյալների ժամանակային շարքերը` նպատակ ունենալով բացահայտել սողանքային գործընթացի վտանգավոր զարգացումը: Ծրագիրը մշակվել է համագործակցելով Ճապոնիայի մասնագետների խմբի հետ, որը Հայաստանում իրականացնում է մոնիտորինգի համակարգի տեխնիկական բաղադրիչը Առափի, Գետահովիտ, Ողջաբերդ սողանքային տեղամասում: Ծրագիրը փորձարկվել է Առափի սողանքային տեղամասում,  որտեղ շարունակում է գործել մինչ այժմ և հասանելի է համացանցում: Ծրագիրը կազմվել է հեղինակների օրիգինալ ալգորիթմով: 
• Ախուրյանի դիատոմիտային ավազանում, խեցակավային տարատեսակներում, որտեղ կարբոնատի պարունակությունը հասնում է 50-57%, որոշակի մշակման արդյունքում (ոչ քիմիական) ստացվել է կենսածին-արագոնիտային կազմի միներալային հումք (կակղամորթներ) 95% կարբոնատի պարունակությամբ: Չլուծվող մասի տոկոսը կազմում է 2.5-4%: Նշված տարատեսակը, որն ունի բարձր լուծելիություն, կարելի է առանց քիմիական ոչ բարդ մշակման օգտագործել որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար:Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
• Նախագծվել է ուղղահայաց տատանողական հարթակ, որի հիմնական առանձնահատկությունն է. ուղղահայաց տատանումները ստացվում են հորիզոնական հարթակից համապատասխան ձևափոխությունների հետևանքով:
• Նախագծվել, պատրաստվել և դաշտային պայմաններում փորձարկվել են գործիքային տարբեր տիպի ուժեղացուցիչներ` սեյսմիկ տվիչների հետ աշխատելու նպատակով:
• Նախագծվել, պատրաստվել և դաշտային պայմաններում փորձարկվել է հորատանցքերում ջրի մակարդակը չափող ժամանակակից սարք:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.