News
26/06/2019
ՀՀ ԳԱԱ-ն կհրատարակի նոր՝ «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը

    Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվեց հիմնադրել «Հայկական  տնտեսագիտական հանդես» գիտական  պարբերականը: Տնտեսագիտության և կառավարման հիմնախնդիրների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակման համար ակադեմիկան պարբերականի հրատարակումը արդիական է՝ պայմանավորված տնտեսության զարգացման նոր մոտեցումներով: Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում:
    ՀՀ ԳԱԱ «Հայկական  տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր ընտրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.06.2019թ.