Սույն թվականի ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի 15-ամյա համագործակցության արդյունքների ներկայացմանը:
Ասուլիսի բանախոսներ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը և Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեն կներկայացնեն`
- համատեղ գիտական համագործակցության արդյունքները
- բարձր արտադրողականությամբ հաշվարկների և ամպային տեխնոլոգիաների վերաբերյալ համատեղ, երկկողմանի և միջազգային նախագծերը
- Հայաստանում սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման նախադրյալները և հնարավորությունները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.04.2019թ.