News
22/02/2017
Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրում Հարավային Կովկասի համալսարանների համար` քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի փետրվարի 23-ին` ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), տեղի կունենա Եվրոպական Միության Տեմպուս ծրագրի շրջանակներում «Հարավային Կովկասի համալսարաններում ճարտարագիտական և բնական գիտությունների համար մաթեմատիկայի կրթական ծրագրերի արդիականացում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» ծրագրի ավարտական գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

11 գիտական զեկուցումներ կներկայացնեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի գիտնականները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.02.2017թ.