News
06/03/2019
ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Կարեն Գրիգորյանը

   ՀՀ ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանին:
   Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:

20190306_1_1_body.jpg
   2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստանիտի ստացումը» թեմայով:
Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:
  Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 27 գիտական հոդվածի, 12  զեկույցի հեղինակ է:
  Կարեն Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է   1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև լաբորատորիայի վարիչ:

  ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
  06.03.2019թ.