News
20/02/2019
ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սեյրան Մինասյանը

   Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:
   Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն  ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան:           

20190220_3_body.jpg                 
  Սեյրան Մինասյանը 55 գիտական  հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր:
   2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է:
   Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   20.02.2019թ.