News
20/02/2019
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արմեն Հայրապետյանը

   Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին:
   Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

20190220_body.jpg
   Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն  ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:
   Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:
 
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   20.02.2019թ.