News
26/01/2019
Հայ-իտալական գիտական կապերն ամրապնդվում են

    Հունվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում  տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոյի գլխավորած պատվիրակության հետ:
    Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, գիտական հետազոտությունների ուղղությունները, ձեռքբերումները և խնդիրները: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ներգրավենք երիտասարդությանը գիտության մեջ: Այժմ մեր գիտական կադրերի 30 տոկոսը երիտասարդներն են: Մենք ջանում ենք զարգացնել և ուժեղացնել միեր միջազգային կապերը` միջազգային գիտահետազոտական ծրարգրերում ներգրավելով երիտասարդ գիտնականներին»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

20180126_1.jpg
    Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոն իր հերթին ներկայացրեց Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գործունեությունը և նշեց, որ երիտասարդ գիտնականների համար ցանկալի է ունենալ առանձին ծրագրեր: Նա ասաց, որ համատեղ իրականացվելիք ծրագրերը կարող են հետագայում ընդլայնվել:  Մասիմո  Ինգուշոն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուընկալության համար և հայ գիտնականներին հրավիրեց Իտալիա` տեղում ծանոթանալու Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գործունեությանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.01.2019թ.