Հայաստանի Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան 5-րդ, Վաղարշապատի Գ. Նարեկացու անվան 2-րդ, Հրազդանի թիվ 1, Նոր Հաճնի, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 118 ավագ դպրոցների, ՀՊՄՀ վարժարանի, Վարդանանք և Մխիթարյան կրթահամալիրների և այլ կրթօջախների 300-ից ավելի աշակերտներ հոկտեմբերի 19-ին այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) բացված ցուցահանդես:
Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Աշակերտներին հանդիպեցին գիտական կազմակերպությունների տնօրենները, մասնագետները, ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, կիրառական նշանակության մշակումների նախատիպերը, հրատարակված գիտական աշխատանքները:
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ՀՀ ԳԱԱ ստեղծման պատմությանը, արդի գիտահետազոտական կառուցվածքին, գիտական պոտենցիալին, հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին:Ֆիզիկական գիտությունների տաղավարում աշակերտները հետաքրքրվեցին աճեցված բյուրեղներով, հատուկ և բժշկական նշանակության միկրոալիքային սարքավորումներով:
Հնագիտության և երկրաբանության տաղավարներում նրանց ուշադրությունը գրավեցին մ.թ.ա. 20-22-րդ դարերի ժամանակաշրջանի գտածոները և յուրահատուկ հանքաքարերի նմուշները:
Բնական գիտությունների տաղավարում աշակերտներին ցուցադրվեցին մոլեկուլիար կենսաբանության և գենետիկայի ուղղությամբ կատարվող հետազոտությունների արդյունքները, որոնք կիրառվում են բժշկության մեջ:
Քիմիական գիտությունների տաղավարում ներկայացվեցին կենսաբանական եղանակով նոր նյութերի, դեղամիջոցների ստացման գործընթացները:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի տաղավարում աշակերտները ծանոթացան տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման և զարգացման գործընթացներին:
Աշակերտները առաջարկեցին այցելել ակադեմիական ինստիտուտներ ավելի մանրամասնորեն ծանթանալու գիտական լաբորատորիաներին և մասնակցելու գիտափորձերին: Աշակերտները մեկնեցին նոր ցուցահանդեսների ակնկալիքով:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
19.10.2018թ.