News
21/03/2018
Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր

   Սույն թվականի մարտի 21-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:
Վազգեն Մելիքյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի Ուսումնական դեպարտամենտի տնօրենն է, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի, ՀՊՃՀ-ի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչը:
   Նա 270 գիտական հոդվածի, 135 մեթոդական աշխատանքի և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

20180321_2main.jpg
Վազգեն Մելիքյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է: Արժանացել է Հանրապետության Նախագահի Մրցանակի: Կրթության և գիտության բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդաով, ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի ոսկե մեդալներով, Եվրորպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալով, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության ոսկե մեդալով: Նա Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:
   Վազգեն Մելիքյանը «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով 10 տարի եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:
   ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ամսագրի գլխավոր խմբագիր պաշտոնում արդյունավետ  աշխատանքի համար:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   21.03.2018թ.