News
06/03/2018
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:
   Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է Ռուսաստանի,  Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուքմենստանի, Ուզբեկստանի գիտություննրի ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:
   2003թ-ից Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է, 2007թ-ին ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ:

09012018_main.jpg
   Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նպատակն է միավորել ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների ջանքերը Խորհրդային Միության փլուզումից հետո համատեղ լուծելու գիտական խնդիրները, ամրապնդելու տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը և գիտական համագործակցությունը:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի առաջնահերթություններից է կառուցողական երկխոսություն ծավալել Համագործակցության երկրների պետական կառույցների հետ և նրանց ներկայացնել ասոցիացիայի անդամ գիտությունների ակադեմիաների և կազմակերպությունների գիտնականների հավաքական կարծիքը գիտությունների ակադեմիաների և գիտության զարգացման հարցերի վերաբերյալ:
   Ներկայումս Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.03.2018թ.